OFFLINE

Ինտերիերի դիզայն
դասընթաց

Սովորի՛ր ստեղծել օգտատիրական փորձառություններ, որ մարդիկ սիրում են՝ գործնական նախագծերով և մենթորությամբ։

Տևողություն
5 ամիս
Մեկ դասաժամ
1.5-2 ժամ
Ուսանողներ
8 ուս. խմբում
Ժամային խմբեր
12:00, 18։00, 20:00

Դասընթացի նկարագրությունը

Ինտերիերի դիզայնը շենքերի ներքին տարածքների ընդլայնման արվեստն ու գիտությունն է՝ ֆունկցիոնալ, էսթետիկորեն հաճելի և լավ ձևավորված միջավայրեր ստեղծելու համար: Այն ներառում է տարբեր տարրերի ռազմավարական պլանավորում, համակարգում և դասավորություն, ինչպիսիք են կահույքը, գունային սխեմաները, լուսավորությունը, դեկորացիան՝ տարածքը տեսողականորեն գրավիչ և ֆունկցիոնալ դարձնելու համար, որը համապատասխանում է բնակիչների կարիքներին և նախասիրություններին:

Ինտերիերի դիզայներներն օգտագործում են իրենց կրեատիվությունը, տեխնիկական գիտելիքները և մարդկային վարքագծի ըմբռնումը, որպեսզի ստեղծեն տարածքներ, որոնք ոչ միայն լավ տեսք ունեն, այլև բարձրացնում են կյանքի որակը և օգտագործողի փորձը այդ տարածքներում:

Դասընթացի թեմաները

Թեմա 1Ծանոթացում ինտերիերի ոճերի հետ
Թեմա 2Տարածքի չափագրում
Թեմա 3Շինարարության փուլերը և նյութեր
Թեմա 4Moodboard և գունային գամմա
Թեմա 5Էրգոնոմիկա և կահույքի չափեր
Թեմա 6Գնառաջարկ և պայմանագիր պատվիրատուի հետ
Թեմա 7AutoCAD ծրագիր
Թեմա 8Շինարարական գծագրերի փաթեթ
Թեմա 9Կահավորման, Էլեկտրականության և լուսավորության հատակագծեր
Թեմա 10Կահույքի չափագրում և մակնիշավորում
Թեմա 113Ds Max ծրագիր
Թեմա 12Կահույքի մոդելավորում
Թեմա 13Corona Renderer տեքստուրինգ և ռեալիստիկ ինտերիերի վիզուալիզացիաներ
Թեմա 14Անիմացիա
Թեմա 15Corona Renderer Level Up՝ ծրագրի խորացված ուսումնասիրություն
Թեմա 16Պրեզենտացիաների կազմում
Թեմա 17Ծանոթացում Behance հարթակին, նախագծերի ներկայացում

Կարիերա և աշխատավարձ

Ինտերիերի դիզայնը կայուն պահանջարկ ունեցող մասնագիտություն է՝ շինարարության և ռիելթորական ոլորտի աճին զուգահեռ։

200+ թափուր աշխատատեղ ոլորտում
Միջին աշխատավարձ
Սկսնակ (Junior) 200,000 ֏ / ամիս
Միջին (Middle) 400,000 ֏ / ամիս
Փորձառու (Senior) 600,000+ ֏ / ամիս

Դասընթացի առավելությունները

Երաշխավորված ԿԳՄՍ-ի կողմից

Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։

Եկամտահարկի վերադարձ

Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։

Պետական սերտիֆիկատ

Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։

Գործնական պորտֆոլիո

Աշխատում ես իրական նախագծերի վրա, որոնք դառնում են քո պորտֆոլիոյի հիմքը։

Կարիերայի աջակցություն

Անվճար HR թրեյնինգ՝ CV, LinkedIn, հարցազրույցի պատրաստում և աշխատանք գտնելու աջակցություն։

Փոքր խմբեր

6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։

Ուսանողների աշխատանքները

CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։

Դիտել Behance-ում

Հաջողության պատմություններ և կարծիքներ

Ընտրիր քո զարգացման ուղին

Ընտրիր փաթեթը՝ կախված քո նպատակից։ Standart-ը տալիս է գիտելիք, Pro-ն՝ օգնում է հասնել արդյունքի և սկսել կարիերա։

Հիմնական

Standart

Ամուր գիտելիք և առաջին պորտֆոլիո

64,000֏ /ամիս

կամ ապառիկ 15,400 ֏ ամսական

Դասընթացի ամբողջական ծրագիր
Փոքր խմբեր (6–8 մասնակից)
Գործնական առաջադրանքներ և feedback
Portfolio՝ նվազագույնը 3 նախագծով
Դասընթացի տեսաձայնագրություններ
Վերջնական քննություն և սերտիֆիկատ
★ Ամենաընտրվածը
Կարիերա

Pro

Գիտելիք + mentoring + աշխատանքի պատրաստվածություն

99,000֏ /ամիս

կամ ապառիկ 23,800 ֏ ամսական

Standart-ի ամեն ինչ, և՝

Portfolio-ի մասնագիտական գնահատում
Նախագծերի բարելավման անհատական դիտարկումներ
HR կարիերայի թրեյնինգ
CV-ի պատրաստման խորհրդատվություն
LinkedIn պրոֆիլի կառուցում և օպտիմիզացում
Անհատական Portfolio PDF / Presentation-ի պատրաստում
Աշխատանքի որոնման ռազմավարության թրեյնինգ
Անհատական կարիերայի խորհրդատվություն
Մուտք CC Academy Career Hub
Պրեմիում

Pro+

Առավելագույն մենթորություն և աջակցություն մինչև աշխատանք

129,000֏ /ամիս

կամ ապառիկ 31,000 ֏ ամսական

Pro-ի ամեն ինչ, և՝

Հաճախակի տրվող հարցեր

Հետաքրքրված անձանց համար, ովքեր հետաքրքրված են ոլորտով, սակայն չունեն պատկերացումներ մասնագիտության վերաբերյալ։

Ոչ, դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ հարկավոր չեն, դասընթացը անցկացվում է 0-ից։

Այո, դասընթացի ավարտին ուսանողները ունենում են պորտֆոլիո, բնակարանի/տան աշխատանքային գծագրերի փաթեթ (ալբոմ), առանձին օբյեկտների վիզուալիզացիաներ, բնակելի և հասարակական տարածքների 3D մոդելավորում և վերջնական վիզուալիզացիաներ։

Այո, քննական փուլը հաջողությամբ անցնելուց հետո ուսանողը ստանում է սերտիֆիկատ։

Դասընթացի ավարտից հետո կարող ես աշխատել տեղական և միջազգային ընկերություններում որպես սկսնակ մասնագետ, կամ աշխատել ֆրիլանս տարբերակով և իրականացնել տարբեր բարդության նախագծեր։

Մեր ուսանողները աշխատում են

Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։