Packaging
Design
Level-up
Գրանցման հայտԴասընթացի նկարագրությունը
Դասընթացը նախատեսված է դիզայներների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները փաթեթավորման դիզայնի մեջ։ Այն ընդգրկում է փաթեթավորման տեսակները, ֆունկցիոնալությունն ու նպատակները, ոճերը, նորաձևության միտումները, ինչպես նաև սպառողի հոգեբանության ուսումնասիրությունը։ Յուրաքանչյուր թեման ուղեկցվում է գործնական օրինակներով, վերլուծությամբ և առաջադրանքներով։
Դասընթացն ավարտելով՝ ուսանողները կկարողանան մշակել լիարժեք փաթեթավորման նախագիծ՝ սկսած բրենդի մեկնաբանությունից մինչև Mockup-ի պատրաստում։ Կսովորեն ներկայացնել իրենց աշխատանքը պատվիրատուին պրոֆեսիոնալ ձևաչափով։ Յուրաքանչյուրը կունենա պատրաստի պորտֆոլիո, որը կարելի է օգտագործել ինչպես աշխատանքի դիմելու, այնպես էլ հաճախորդներ գրավելու համար։
Դասընթացի թեմաները
Թեմա 1 Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում փաթեթավորումը։ Ինչպե՞ս այն կարող է բարձրացնել վաճառքը։ Տեսք + հաղորդագրություն = ուժեղ արդյունք։
Թեմա 2 Բացահայտիր, թե ինչն է ստիպում գնորդին ձեռք մեկնել կոնկրետ ապրանքի հետևից։ Minimal vs Maximal!
Թեմա 3 Ինչպես օգտագործել գույնը այնպես, որ ապրանքը խոսի առանց բառերի։ Թաքնված հոգեբանություն + պրակտիկ ներկապնակների ընտրություն։
Թեմա 4 Ի՞նչ հարցեր տալ հաճախորդին։ Ինչպե՞ս «քաշել» ինֆորմացիան, երբ պատվիրատուն չի կարող ձևակերպել իր ցանկությունները։ Սովորում ենք ինֆորմացիան վերածել գաղափարի։
Թեմա 5 Ինչպե՞ս վերլուծել շուկան և առանձնանալ ամբոխից։ Քեզ դուր եկած դիզայնները սովորում ենք քանդել մասնատել և հասկանալ, ինչու են աշխատում։
Թեմա 6 Ո՞ր թուղթը որ ապրանքին է հարմար։ Սովորում ենք բարձրացնել արժեվորումը՝ շնորհիվ հպման։
Թեմա 7 Գործնական առաջադրանք։ Սկսում ենք զրոյից՝ վերջում ունենում ես մրցունակ արդյունք։
Թեմա 8 Ո՞րն է լավ մոկափը։ Ինչպե՞ս է ճիշտ ներկայացվում նախագիծը։ Սովորում ենք ստիլով ձևավորել պրեզենտացիա ու վերբեռնել այն ճիշտ հարթակներում։
Թեմա 9 Տպագրատների հետ ճիշտ խոսելու հմտություններ — CorelDRAW գործիք
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
6+ YEAR Experience
Victoria Zotova
Packaging Design Trainer
Վիկտորիա Զոտովան ունի ավելի քան 6 տարվա փորձ փաթեթավորման և ապրանքանիշի դիզայնի ոլորտում։ Աշխատել է մի շարք ալկոհոլային խմիչքի, սննդի և այլ ոլորտի բրենդների հետ ինչպես Հայաստանի այնպես էլ արտասհամանյան շուկայի համար։
2025-Present - CC Academy
Packaging Design Trainer
2019-Present - Vedi Alco
Head Graphic Designer
2018-2018 - G.A.T. (ԱՄՆ-ի մասնաճյուղ)
Graphic Designer
Տևողություն 1 ամիս շաբաթական 2 դաս
Արժեք 49,000 դրամ Ապառիկ՝ ~4,900դրամ
Ձևաչափ խմբային, օֆֆլայն խմբում՝ 6-8 մասնակից
Այց տպարան Դասընթացի ընթացքում ուսանողները նաև այցելում են տպարան, ծանոթանում նյութերին, սարքավորումներին և տպարանի հետ աշխատելու կանոններին:
Ում համար է այս դասընթացը։ Պե՞տք է արդյոք արդեն իմանալ դիզայն։
- Դասընթացը նախատեսված է դիզայներների համար, ովքեր արդեն ունեն բազային գիտելիքներ։ Եթե տիրապետում եք գրաֆիկական ծրագրերին և ցանկանում եք խորանալ հենց փաթեթավորման դիզայնի մեջ՝ այս դասընթացը կտա ձեզ համակարգված պատկերացում և կբարձրացնի ձեր հմտությունները։
Արդյո՞ք անհրաժեշտ է անգլերենի իմացություն
Ոչ, դասընթացին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր չէ, սակայն հարկ է նշել որ մասնակցելով տվյալ դասընթացին դուք կարող եք CC Academy -ում անցնել անգլերեն դասընթացը 30% ԶԵՂՉՎԱԾ արժեքով:
Կարող եմ արդյոք դասընթացից հետո գումար վաստակել փաթեթավորման նախագծերով։
-Այո, եթե արդեն որոշ փորձ ունեք դիզայնի մեջ, այս դասընթացը կտա ձեզ պրակտիկ հմտություններ՝ փաթեթավորման պատվերներ կատարելու համար։ Դուք կստեղծեք ամբողջական նախագիծ՝ մոկափներով, պրեզենտացիայով և տպագրության համար պատրաստ ֆայլերով, որոնք կարող եք ավելացնել ձեր պորտֆոլիոյում և ցույց տալ հաճախորդներին։
Դասընթացը միայն սննդի փաթեթավորման համար է, թե՞ նաև այլ ապրանքների։
- Ոչ, դասընթացը նախատեսված է տարբեր ապրանքների փաթեթավորման համար՝ սկսած սննդամթերքից ու ըմպելիքներից մինչև կոսմետիկա, կենցաղային քիմիա և հուշանվերներ։ Դասերի ընթացքում դիտարկվում են ունիվերսալ ոճեր, փաթեթավորման տեսակներ և սկզբունքներ, որոնք կիրառելի են ցանկացած ապրանքի համար։