Դասընթացի նկարագրությունը
Այս դասընթացի ընթացքում դու կսովորես ստեղծել կրեատիվ և արդյունավետ Reel-եր՝ նախատեսված սոցիալական մեդիա հարթակների (Instagram, Facebook) համար։ Reel-երը ժամանակակից բովանդակության կարևորագույն ձևերից են՝ ապահովելով բարձր ներգրավվածություն և տեսանելիություն։
Դու կծանոթանաս սոց․ մեդիա տեսանյութերի կառուցվածքին, գաղափարի մշակումից մինչև մոնտաժի հիմնական քայլերը։ Կսովորես կիրառել լույսի, կոմպոզիցիայի և շարժման հիմնական կանոնները, ինչպես նաև կօգտագործես պարզ մոնտաժի գործիքներ՝ ձայնային էֆեկտներով, տեքստերով և թրենդային երաժշտությամբ։
Reel Making դասընթացը նպատակ ունի զարգացնել քո բովանդակության ստեղծման հմտությունները՝ թույլ տալով հասնել ավելի մեծ լսարանի, բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և ընդլայնել քո թվային ներկայությունը։
Դասընթացի թեմաները
Reel Making-ը արագ աճող հմտություն է՝ բարձր պահանջարկով սոց․ մեդիայի և բրենդների ոլորտում։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։
Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։
Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։
Աշխատում ես իրական նախագծերի վրա, որոնք դառնում են քո պորտֆոլիոյի հիմքը։
Անվճար HR թրեյնինգ՝ CV, LinkedIn, հարցազրույցի պատրաստում և աշխատանք գտնելու աջակցություն։
6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։
CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։
Դիտել Behance-ումԱմուր գիտելիք, գործնական աշխատանք և պատրաստի պորտֆոլիո՝ մատչելի գնով։
Սոցիալական մեդիա մարքեթինգով զբաղվողների, բրենդների և փոքր բիզնեսների ներկայացուցիչների, բովանդակություն ստեղծողների (content creators), դիզայներների, ովքեր ցանկանում են աշխատել դինամիկ տեսանյութերով, և սկսնակների, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ ու ներգրավող reels-ներ՝ առանց բարդ ծրագրերի։
Ոչ, դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ պարտադիր չեն, դասընթացը հարմար է սկսնակների համար։
Ոչ, դասընթացին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր չէ, սակայն մասնակցելով դուք կարող եք CC Academy-ում անցնել անգլերենի դասընթացը 30% զեղչված արժեքով։
Այո, դասընթացի ավարտին տրամադրվում է հավաստագիր, որ մասնակցել եք տվյալ դասընթացին։
Կկարողանաս ստեղծել պրոֆեսիոնալ reels Instagram-ի, Facebook-ի և TikTok-ի համար, կառուցել բովանդակության տրամաբանություն գաղափարից մինչև մոնտաժ, օգտագործել տեսաձևաչափը որպես մարքեթինգային գործիք և թարմացնել քո պորտֆոլիոն վիզուալ բովանդակությամբ։
Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։






