Reel Making
սկսնակների համար
Գրանցման հայտԴասընթացի նկարագրությունը
Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք ստեղծել կրեատիվ և արդյունավետ Reels-ներ՝ նախատեսված սոցիալական մեդիա հարթակների (Instagram, Facebook) համար։ Reels-ները ժամանակակից բովանդակության կարևորագույն ձևերից են՝ ապահովելով բարձր ներգրավվածություն և տեսանելիություն։
Դուք կծանոթանաք սոց․ մեդիա տեսանյութերի կառուցվածքին, գաղափարի մշակումից մինչև մոնտաժի հիմնական քայլերը։ Կսովորեք կիրառել լույսի, կոմպոզիցիայի և շարժման հիմնական կանոնները, ինչպես նաև կօգտագործեք պարզ մոնտաժի գործիքներ՝ ձայնային էֆեկտներով, տեքստերով և թրենդային երաժշտությամբ։
Reel Making դասընթացը նպատակ ունի զարգացնել ձեր բովանդակության ստեղծման հմտությունները՝ թույլ տալով հասնել ավելի մեծ լսարանի, բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և ընդլայնել ձեր թվային ներկայությունը։
Դասընթացի թեմաները
Դաս 1 Բրենդի գունային գամմայի ձևավորում՝ բրենդի ոճին համապատասխան
Դաս 2 Մուդբորդերի ստեղծում, ինստագրամյան գրիդի կառուցում, կոնտենտ օրացույցի մշակում
Դաս 3 Օգտակար հավելվածներ և գործիքներ վիզուալ բովանդակության պատրաստման համար
Դաս 4 Հեռախոսային մոնտաժ՝ InShot, CapCut
Դաս 5 Լուսանկարահանման և տեսանկարահանման կանոններ՝ պրոֆեսիոնալ փորձով
Դաս 6 Վորքշոփ ստուդիայում, դրսում՝ լուսավորման և պրակտիկ միջավայրում նկարահանում
Դաս 7 Աշխատանք մոդելի հետ՝ դիրքավորում, շարժում, հաղորդակցում նկարահանման ժամանակ
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
7+ YEAR Experience
LIANA MIRZOYAN
Reel Making Trainer
Լիանա Միրզոյանը ոլորտում է 2017 թվականից: Ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ը:
2023-Present - Հայաստանի Հանրային հեռուստատեսություն
Մոնտաժման ռեժիսոր
2017-Present - Focus Studio
Մոնտաժման ռեժիսոր
2018-2023 - Արցախի հանրային հեռուստատեսություն
Մոնտաժման ռեժիսոր
Տևողություն 7 օր յուր. դասը 2 ժամ
Վճարը Ընդհանուր արժեքը՝ 49,000 ՀՀ դրամ
Ձևաչափ խմբային, օֆֆլայն խմբում՝ 6-8 մասնակից
Հմտությունների զարգացում Այս դասընթացին մասնակցելով՝ դուք կզարգացնեք կոնտենտ ստեղծման, վիզուալ ձևավորման, լուսանկարահանման և մոնտաժի հիմնարար հմտություններ՝ ապահովելով ժամանակակից ու ազդեցիկ ներկայություն սոցիալական մեդիայում։
Ո՞Ւմ համար է նախատեսված այս դասընթացը
- Սոցիալական մեդիա մարքեթինգով զբաղվողների
- Բրենդների և փոքր բիզնեսների ներկայացուցիչների
- Բովանդակություն ստեղծողների (content creators)
- Դիզայներների, ովքեր ցանկանում են աշխատել դինամիկ տեսանյութերով
- Սկսնակների, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ և ներգրավող reels-ներ՝ առանց բարդ ծրագրերի
Արդյո՞ք անհրաժեշտ է անգլերենի իմացություն
Ոչ, դասընթացին մասնակցելու համար անգլերենի իմացությունը պարտադիր չէ, սակայն հարկ է նշել որ մասնակցելով տվյալ դասընթացին դուք կարող եք CC Academy -ում անցնել անգլերեն դասընթացը 30% ԶԵՂՉՎԱԾ արժեքով:
Տրամադրվում է որևէ փաստաթուղթ դասընթացի ավարտին
Այո, դասընթացի ավարտին տրամադրվում է հավաստագիր, որ մասնակցել եք տվյալ դասընթացին:
Ի՞նչ կարող եմ անել դասընթացի ավարտից հետո
- Ստեղծել պրոֆեսիոնալ, տպավորիչ և ներգրավող reels-ներ՝ Instagram-ի, Facebook-ի և TikTok-ի համար
- Կառուցել բովանդակության տրամաբանություն՝ գաղափարից մինչև մոնտաժ
- Գործածել տեսաֆորմատը որպես մարքեթինգային գործիք՝ ձեր բիզնեսը կամ անձնական բրենդը զարգացնելու համար
- Աշխատել մարքեթինգի կամ բովանդակության ստեղծման նախագծերի վրա՝ ֆրիլանս կամ թիմային ձևաչափով
- Թարմացնել ձեր պորտֆոլիոն վիզուալ բովանդակությամբ և մասնակցել մրցույթների կամ նախագծերի