Առցանց տարբերակով կարող եք գրանցման հայտ լրացնել յուրաքանչյուր դասընթացի էջում՝ ճշգրիտ նշելով բոլոր անհրաժեշտ տվյալները։
Գրանցման հայտ լրացնելուց հետո ընկերության աշխատակիցը կապ է հաստատում հայտում լրացված հեռախոսահամարով, պատասխանում է Ձեր հարցերին, որից հետո Ձեզ ուղարկվում է առցանց հարցաթերթիկ։
Հարցաթերթիկը լրացնելուց հետո որոշ դեպքերում կարող է պահանջվել նաև կարճ առցանց հարցազրույց՝ 5-10 րոպե տևողությամբ։
Այնուհետև դիմորդը ծանուցվում է համապատասխան որոշման մասին։ Նշում. անկախ նրանից թե որ փաթեթի համար է դիմել, ընկերությունը կարող է հաստատել մեկ այլ փաթեթով։
Դիմումի հաստատում ստացած մասնակիցը իր ցանկությամբ կարող է մասնակցել դասալսման, որից հետո Ակադեմիայի հետ կնքում է ուսումնական պայմանագիր։
Ակադեմիան պայմանագրում նշված ժամկետներում տեղեկացնում է դիմորդին դասընթացի անցկացման օրվա, գրաֆիկի և մյուս պայմանների մասին։
Կարևոր է իմանալ
Դիմումի մերժման պատճառները
Ակադեմիայում ուսման չեն կարող անցնել այն ուսանողները, ովքեր
Անհրաժեշտ փաստաթղթերը