HR կառավարում — CC Academy
OFFLINE

HR կառավարում
դասընթաց

Սովորի՛ր ստեղծել օգտատիրական փորձառություններ, որ մարդիկ սիրում են՝ գործնական նախագծերով և մենթորությամբ։

Տևողություն
2 ամիս
Մեկ դասաժամ
2 ժամ
Ուսանողներ
8 ուս. խմբում
Ժամային խմբեր
20:00:00

Դասընթացի նկարագրությունը

«Մարդիկ չեն հեռանում ընկերություններից, մարդիկ հեռանում են միջավայրից»։ Իսկ ո՞վ է ստեղծում այդ միջավայրը։
Մարդկային ռեսուրսների կառավարումը վաղուց արդեն պարզապես CV կարդալը կամ արձակուրդ ձևակերպելը չէ։ Դա մարդկային ներուժը բացահայտելու, թիմերի ներսում վստահության մշակույթ ստեղծելու և բիզնեսի սիրտը զարկել ստիպելու արվեստն է։
Եթե ուզում ես լինել ոչ թե հերթական «կադրերի տեսուչը», այլ այն ռազմավարական առաջնորդը, որի շնորհիվ մարդիկ աճում են, իսկ ընկերությունները՝ բարգավաճում, այս 8 շաբաթը քեզ համար է։

Դասընթացի թեմաները

Թեմա 1HR ռազմավարություն և ընկերության ԴՆԹ-ն
Թեմա 2HR-ը՝ որպես բիզնեսի առանցքային գործընկեր
Թեմա 3Ամուր թիմի ձևավորման հիմունքներ
Թեմա 4Տաղանդների բացահայտում և որոնում
Թեմա 5Թեկնածուների գնահատում և «ճիշտ մարդու» ընտրություն
Թեմա 6Հարցազրույցների արվեստ
Թեմա 7Խորքային հարցազրույցների անցկացում
Թեմա 8STAR հարցազրույցի մեթոդ
Թեմա 9Նոր աշխատակցի ընդունում և ինտեգրում
Թեմա 10Աշխատակցի առաջին 90 օրը
Թեմա 11Կատարողականի կառավարում (Performance Management)
Թեմա 12Կառուցողական հետադարձ կապ (Feedback)
Թեմա 13Աշխատակիցների զարգացում
Թեմա 14Աշխատակիցների մոտիվացիա և ներգրավվածություն
Թեմա 15Գործատուի բրենդ (Employer Branding)
Թեմա 16Կորպորատիվ մշակույթ
Թեմա 17Աշխատանքային միջավայրի և մթնոլորտի ձևավորում
Թեմա 18Աշխատակիցների բավարարվածություն և eNPS
Թեմա 19Աշխատակցի հեռացման գործընթաց և արժանապատիվ Offboarding
Թեմա 20HR ռազմավարության մշակում
Թեմա 21Ավարտական նախագիծ՝ իրական HR նախագծի մշակում և պաշտպանություն

Կարիերա և աշխատավարձ

HR Management-ը կարևոր դեր ունի աշխատակիցների ներգրավման, զարգացման և արդյունավետ թիմերի ձևավորման գործում։

200+ թափուր աշխատատեղ ոլորտում
Միջին աշխատավարձ
Սկսնակ (Junior) 250,000 ֏ / ամիս
Միջին (Middle) 350,000 ֏ / ամիս
Փորձառու (Senior) 650,000+ ֏ / ամիս

Դասընթացի առավելությունները

Երաշխավորված ԿԳՄՍ-ի կողմից

Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։

Եկամտահարկի վերադարձ

Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։

Պետական սերտիֆիկատ

Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։

Փոքր խմբեր

6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։

Ուսանողների աշխատանքները

CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։

Դիտել Behance-ում

Հաջողության պատմություններ և կարծիքներ

Ընտրիր քո զարգացման ուղին

Ամուր գիտելիք, գործնական աշխատանք և պատրաստի պորտֆոլիո՝ մատչելի գնով։

Հիմնական

Standart

Ամուր գիտելիք և առաջին պորտֆոլիո

64,000֏ /ամիս

կամ ապառիկ 6,200 ֏ ամսական

Մեր ուսանողները աշխատում են

Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։