Թվային մարքեթինգ — CC Academy
OFFLINE

Թվային մարքեթինգ
դասընթաց

Սովորի՛ր ստեղծել օգտատիրական փորձառություններ, որ մարդիկ սիրում են՝ գործնական նախագծերով և մենթորությամբ։

Տևողություն
6 ամիս
Մեկ դասաժամ
1.5-2 ժամ
Ուսանողներ
8 ուս. խմբում
Ժամային խմբեր
20:00

Դասընթացի նկարագրությունը

Թվային մարքեթինգը վերաբերում է ապրանքների, ծառայությունների կամ ապրանքանիշերի առաջխաղացմանը՝ օգտագործելով թվային գործիքները և տեխնոլոգիաները: Այն ներառում է առցանց մարտավարությունների և ռազմավարությունների լայն շրջանակ՝ թիրախային լսարաններին հասնելու և ներգրավելու, վեբ կայքերի թրաֆիկը բարձրացնելու, առաջարկները հաճախորդներին հասցնելու համար:

Թվային գործիքների մասին գիտելիքներն ու հմտություններն արդեն անհրաժեշտություն են բոլորի համար․ ոչ միայն կոմերցիոն գործունեության, նաև անձնական օգտագործման, սոցիալական և հասարակական նպատակների համար։ Սա այն մասնագիտությունն է, որի մասին գիտելիքների, ինֆորմացիայի ակտուալությունը փոփոխվում է ժամերի ընթացքում, ուստի, անկախ փորձառությունից, ամեն օր սովորելու ու վերապատրաստվելու անհրաժեշտություն կա։

Դասընթացի թեմաները

Թեմա 1Marketing. Ծանոթություն մարքեթինգի հիմնարար տերմինների հետ
Թեմա 2Hero. Պոտենցիալ լսարանի սահմանումը, բրենդը և բրենդի պատմության «հերոսները»
Թեմա 3Security. Անվտանգության բազային կանոնները թվային տիրույթում
Թեմա 4AI Trends. Ոլորտի թրենդերը, միտումները և անհրաժեշտ աշխատանքային գործիքները, հավելվածները
Թեմա 5SMM. Տարբեր սոց․ ցանցերի առանձնահատկությունները և ընտրությունը բիզնեսի համար
Թեմա 6Meta. Business Manager, Meta Business Suite
Թեմա 7Facebook & Instagram. Տեխնիկական կառուցվածքը, մարքեթինգային գործիքներն ու հնարավորությունները
Թեմա 8LinkedIn, TikTok, Twitter. Տեխնիկական կառուցվածքը, մարքեթինգային գործիքներն ու հնարավորությունները
Թեմա 9Content Marketing. Գրառումների տեսակները և նպատակները, կոնտենտի պլանավորում և օրացույցի ստեղծում
Թեմա 10Visual Content. Վիդեո և ֆոտո կադրերի ստեղծման բազային կանոնները, կոնտենտի ստեղծման գործնական աշխատանքներ
Թեմա 11Messenger Marketing. Ավտոմատացված և ինտերակտիվ նամակագրություն
Թեմա 12YouTube մարքեթինգ. Տեխնիկական կառուցվածքը և առաջխաղացման հնարավորությունները
Թեմա 13Websites. Կայքերը, կառուցվածքը և կիրառման նպատակները (Wix, Wordpress, Blogger)
Թեմա 14SEO. Ծանոթություն մասնագիտության և գործիքների հետ
Թեմա 15Email Marketing. Կոնտենտ, ռազմավարություն, գործիքներ և արդյունքների վերլուծություն
Թեմա 16CRM. Հաճախորդների բազայի հետ աշխատելու կանոնները
Թեմա 17Business Growth & Lead Generation. Ռազմավարություն, գործիքները և հնարքները
Թեմա 18Digital Advertising: Meta, Google and more. Google գովազդներ, Meta գովազդներ, media buying, մեդիապլանի կազմում, արդյունքների վերլուծություն
Թեմա 19Analytics. Անալիտիկ գործիքները (GA4, Yandex Metrica), դատայի հավաքագրմանն օժանդակող գործիքները (GTM, Pixels, Bitly, UTM Links և այլն)
Թեմա 20Documentation. Թվային մասնագետի կողմից օգտագործվող անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթերը
Թեմա 21DM Strategy & Reporting. Ռազմավարություն և համակարգված վերլուծություն, հաշվետվություններ
Թեմա 22PM Tools. Պրոցեսների կազմակերպման և կառավարման համար անհրաժեշտ project management գործիքները

Կարիերա և աշխատավարձ

Թվային մարքեթինգը արագ զարգացող ոլորտ է՝ բարձր պահանջարկով գրեթե բոլոր ինդուստրիաներում։

200+ թափուր աշխատատեղ ոլորտում
Միջին աշխատավարձ
Սկսնակ (Junior) 200,000 ֏ / ամիս
Միջին (Middle) 400,000 ֏ / ամիս
Փորձառու (Senior) 800,000+ ֏ / ամիս

Դասընթացի առավելությունները

Երաշխավորված ԿԳՄՍ-ի կողմից

Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։

Եկամտահարկի վերադարձ

Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։

Պետական սերտիֆիկատ

Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։

Գործնական պորտֆոլիո

Աշխատում ես իրական նախագծերի վրա, որոնք դառնում են քո պորտֆոլիոյի հիմքը։

Կարիերայի աջակցություն

Անվճար HR թրեյնինգ՝ CV, LinkedIn, հարցազրույցի պատրաստում և աշխատանք գտնելու աջակցություն։

Փոքր խմբեր

6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։

Ուսանողների աշխատանքները

CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։

Դիտել Behance-ում

Հաջողության պատմություններ և կարծիքներ

Ընթացիկ ընդունելություններ

Ընտրի՛ր խումբը և ամրագրի՛ր տեղդ

Խումբ 113 Ընդունելություն
Մեկնարկ · 02.09.2026 20:00 Երկ․ Չրք․ Ուրբ․
6/8 տեղ զբաղված

Ընտրիր քո զարգացման ուղին

Ընտրիր փաթեթը՝ կախված քո նպատակից։ Standart-ը տալիս է գիտելիք, Pro-ն՝ օգնում է հասնել արդյունքի և սկսել կարիերա։

Հիմնական

Standart

Ամուր գիտելիք և առաջին պորտֆոլիո

64,000֏ /ամիս

կամ ապառիկ 18,500 ֏ ամսական

Դասընթացի ամբողջական ծրագիր
Փոքր խմբեր (6–8 մասնակից)
Գործնական առաջադրանքներ և feedback
Portfolio՝ նվազագույնը 1 նախագծով
Դասընթացի տեսաձայնագրություններ
Վերջնական քննություն և սերտիֆիկատ
★ Ամենաընտրվածը
Կարիերա

Pro

Գիտելիք + mentoring + աշխատանքի պատրաստվածություն

99,000֏ /ամիս

կամ ապառիկ 28,600 ֏ ամսական

Standart-ի ամեն ինչ, և՝

Portfolio-ի մասնագիտական գնահատում
Case Study-ների բարելավման անհատական դիտարկումներ
HR կարիերայի թրեյնինգ
CV-ի պատրաստման խորհրդատվություն
LinkedIn պրոֆիլի կառուցում և օպտիմիզացում
Աշխատանքի որոնման ռազմավարության թրեյնինգ
Անհատական կարիերայի խորհրդատվություն
Մուտք CC Academy Career Hub
Պրեմիում

Pro+

Առավելագույն մենթորություն և աջակցություն մինչև աշխատանք

129,000֏ /ամիս

կամ ապառիկ 37,200 ֏ ամսական

Pro-ի ամեն ինչ, և՝

Portfolio-ի անհատական խորքային գնահատում և կատարելագործում
Մասնակցություն CC Academy-ի և գործընկեր ընկերությունների իրական մարքեթինգային նախագծերին
Իրական գովազդային արշավների պլանավորում և իրականացում մենթորի ուղեկցությամբ
Portfolio-ի համալրում իրական Case Study-ներով
Նվեր՝ 1-ամսյա Reel Creation դասընթաց
Անհատական կարիերայի զարգացման ճանապարհային քարտեզ
3 ամիս առաջնահերթ մասնագիտական աջակցություն
Priority մուտք CC Academy Career Hub

Հաճախակի տրվող հարցեր

Սկսնակների համար, ովքեր չունեն գիտելիք և փորձ ոլորտում. ովքեր նոր են ստեղծում կամ ունեն գործող բիզնես. ովքեր ունեն տեսական գիտելիքներ, բայց չունեն փորձ. և մասնագետների համար, ովքեր ունեն աշխատանքային փորձ, բայց գիտելիքները թարմացնելու անհրաժեշտություն է առաջացել։

Ոչ, դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ հարկավոր չեն, դասընթացը անցկացվում է 0-ից։

Այո, դասընթացի ընթացքում պրակտիկ աշխատանքները գերակշռող մաս են կազմում. ուսանողները սեփական (կրթական) նախագծերի աշխատանքների համար կօգտագործեն թվային մարքեթինգի անհրաժեշտ գործիքները և հավելվածները, կստեղծեն սեփական կոնտենտը և կկիրառեն առաջխաղացման սեփական ռազմավարությունը։

Այո, քննական փուլը հաջողությամբ անցնելուց հետո ուսանողը ստանում է սերտիֆիկատ։

Դասընթացի ավարտից հետո կարող ես աշխատել տեղական և միջազգային ընկերություններում որպես սկսնակ մասնագետ, կամ աշխատել ֆրիլանս տարբերակով և իրականացնել տարբեր բարդության նախագծեր։

Մեր ուսանողները աշխատում են

Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։