Դասընթացի նկարագրությունը
Թվային մարքեթինգը վերաբերում է ապրանքների, ծառայությունների կամ ապրանքանիշերի առաջխաղացմանը՝ օգտագործելով թվային գործիքները և տեխնոլոգիաները: Այն ներառում է առցանց մարտավարությունների և ռազմավարությունների լայն շրջանակ՝ թիրախային լսարաններին հասնելու և ներգրավելու, վեբ կայքերի թրաֆիկը բարձրացնելու, առաջարկները հաճախորդներին հասցնելու համար:
Թվային գործիքների մասին գիտելիքներն ու հմտություններն արդեն անհրաժեշտություն են բոլորի համար․ ոչ միայն կոմերցիոն գործունեության, նաև անձնական օգտագործման, սոցիալական և հասարակական նպատակների համար։ Սա այն մասնագիտությունն է, որի մասին գիտելիքների, ինֆորմացիայի ակտուալությունը փոփոխվում է ժամերի ընթացքում, ուստի, անկախ փորձառությունից, ամեն օր սովորելու ու վերապատրաստվելու անհրաժեշտություն կա։
Դասընթացի թեմաները
Թվային մարքեթինգը արագ զարգացող ոլորտ է՝ բարձր պահանջարկով գրեթե բոլոր ինդուստրիաներում։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։
Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։
Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։
Աշխատում ես իրական նախագծերի վրա, որոնք դառնում են քո պորտֆոլիոյի հիմքը։
Անվճար HR թրեյնինգ՝ CV, LinkedIn, հարցազրույցի պատրաստում և աշխատանք գտնելու աջակցություն։
6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։
CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։
Դիտել Behance-ումԸնտրիր փաթեթը՝ կախված քո նպատակից։ Standart-ը տալիս է գիտելիք, Pro-ն՝ օգնում է հասնել արդյունքի և սկսել կարիերա։
Ամուր գիտելիք և առաջին պորտֆոլիո
կամ ապառիկ 18,500 ֏ ամսական
Գիտելիք + mentoring + աշխատանքի պատրաստվածություն
կամ ապառիկ 28,600 ֏ ամսական
Standart-ի ամեն ինչ, և՝
Առավելագույն մենթորություն և աջակցություն մինչև աշխատանք
կամ ապառիկ 37,200 ֏ ամսական
Pro-ի ամեն ինչ, և՝
Սկսնակների համար, ովքեր չունեն գիտելիք և փորձ ոլորտում. ովքեր նոր են ստեղծում կամ ունեն գործող բիզնես. ովքեր ունեն տեսական գիտելիքներ, բայց չունեն փորձ. և մասնագետների համար, ովքեր ունեն աշխատանքային փորձ, բայց գիտելիքները թարմացնելու անհրաժեշտություն է առաջացել։
Ոչ, դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ հարկավոր չեն, դասընթացը անցկացվում է 0-ից։
Այո, դասընթացի ընթացքում պրակտիկ աշխատանքները գերակշռող մաս են կազմում. ուսանողները սեփական (կրթական) նախագծերի աշխատանքների համար կօգտագործեն թվային մարքեթինգի անհրաժեշտ գործիքները և հավելվածները, կստեղծեն սեփական կոնտենտը և կկիրառեն առաջխաղացման սեփական ռազմավարությունը։
Այո, քննական փուլը հաջողությամբ անցնելուց հետո ուսանողը ստանում է սերտիֆիկատ։
Դասընթացի ավարտից հետո կարող ես աշխատել տեղական և միջազգային ընկերություններում որպես սկսնակ մասնագետ, կամ աշխատել ֆրիլանս տարբերակով և իրականացնել տարբեր բարդության նախագծեր։
Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։






